Մեքսիկայում ձերբակալվել է 43 ուսանողի սպանության գլխավոր մեղավորը, որոնք առևանգվել էին սեպտեմբերի 26-ին Իգուալա նահանգում: Խոսքը վերաբերում է ոմն Ֆելիպե Ռոդրիգեսին, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սեպիլյո» մականունով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լատինական Ամերիկայի գլխավոր դատախազությանը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեղադրյալն արդեն ցուցմունք է տալիս:
Ինչպես հաղորդել է դատախազությունը, Ռոդրիգեսը կառավարել է երիտասարդների կոտորածները: Նա անձամբ հրամայել է այրել ուսանողների մարմինները: