Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք. Մերի Մակարյանը` իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին

Life.panorma.am-ը գրում է․
Միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք. Մերի Մակարյանը` իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Մերի Մակարյանն է, ով հանրությանն առավել հայտնի է «Արմենիա» հեռուսատաընկերությամբ հեռարձակված եթերներից: -Մերի, կարծեք թե, հիմա գերզբաղված շրջանում եք: -Այո, ինձ մոտ այժմ բուռն աշխատանքային վիճակ է: Գովազդներ եմ կարդում, աշխատում եմ ակումբներից մեկում, նաև վարում եմ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը ATV հեռուստաընկերության եթերում: Ունեմ նաև նոր առաջարկ, որի մասին բարձրաձայնել դեռ չեմ ցանկանում: -Առաջարկն առնչվում է սերիալում  կամ ֆիլմում նկարահանվելո՞ւն: -Այո: -Ձեր հաղորդման միջոցով կարծեք թե կարողանում եք «մերկացնել» մեր հայտնիներին: -Այո, մենք համագործակցում ենք 5 էքստրասենսներիի հետ, ովքեր «գաղտնազերծում» են մեր հյուրերի կյանքի մութ ու լուսավոր կողմերը: -Ինքներդ հավատո՞ւմ եք էքստրասենսներին: -Ճիշտն ասած՝ այո: Հավատում եմ, որ նման գիտություն գոյություն ունի: -Պատահե՞լ է, որ հաղորդման ընթացքում գաղտնիքներ բացահայտելուց հետո խնդիրներ առաջանան հյուրերի հետ: -Ոչ, նման դեպքեր չեն եղել: Պատահում է, որ իրենք էլ են զարմացած լինում բացահայտումից: Բայց, մեծ աղմուկներ երբեք չեն եղել: -Չե՞ք ցանկանում Ձեր հաղորդման հյուրը լինել: -Ցանկանում եմ, իհարկե: Նման միտք ունեցել եմ, բայց դեռ չեմ իրականացրել: -Լինո՞ւմ են բացահայտումներ, որոնք եթեր չեն տրվում: -Ոչ, նկարահանված ամեն կադր եթեր է գնում: Դա նախապես համաձայնեցված, ստորագրված է հյուրերի կողմից: Նրանք գիտեն, որ ոչինչ չի կրճատվելու կամ թաքցվելու: Չգիտեմ, էներգիայից է, թե մեկ այլ բանից, բայց զգացել եմ, որ մեր հյուրերն այս հաղորդման ընթացքում շատ անկեղծ են լինում: Երբեմն, իրենք էլ իրենց անկեղծությունից զարմանում են: Ես էլ իրենց հետ… -Մերի, Ձեզ ստեղծագործական տարբեր ոլորտներում ենք հանդիպում: Իրականում ո՞րն է Ձեր մասնագիտությունը: -Առաջին մասնագիտությամբ վոկալիստ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ բանասեր: -Երգչուհի դառնալու ցանկություն չե՞ք ունեցել: -Ոչ, պարզապես գոհ եմ, որ մշակված ձայն ունեմ: Գտնում եմ, եթե ձայնը եթերից հնչում է, ապա պետք է լինի մշակված, կոկիկ ու գեղեցիկ: Հատկապես, երբ մարդուն չես տեսնում, այլ միայն ձայնն ես լսում: Ինչ վերաբերում է երգչուհուն, երբեմն աշխատավայրում առիթ ունենում եմ երգելու, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով զբաղվել չեմ ցանկանում ու չեմ կարող: Զարմացնելու ոչինչ չունեմ, որպես երգչուհի՝ ասելիք չունեմ: -Ձեր սերիալային կարիերան սկսվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Դժվար չէ՞ր: -Այդ ժամանակ որպես հաղորդավար էի ընդունվել Արմենիա հեռուստաընկերություն: Իսկապես, շատ դժվարությամբ եմ սկսել: Չէի ցանկանում նկարահանվել որևէ սերիալում, քանի որ չէի հավատում, որ ինձ մոտ կստացվի: Բայց համոզեցին ու համաձայնեցի, որի համար չեմ զղջում: - Եթե բացասական կերպարին իսկապես «ատում» է հեռուստադիտողը, նշանակում է՝ դերը հաջողված է: Կարծում եմ, շատերը կփաստեն, որ Ձեր դերասանական առաջին փորձը վատ չէր: Հատկապես, որ խաղում էիք բավական լուրջ դերասանների կողքին: -Նախ, ես շատ ուրախ եմ, որ միանգամից նման դերասանների կողքին եմ հայտնվել, դերասանական առաջին փորձս եղավ Արմենիա TV-ում և այդ թիմում, որն ինձ շատ օգնեց: Սկզբից ինքս իմ խաղը չէի հավանում, անընդհատ թվում էր, որ շատ վատ եմ խաղում, ոչինչ չեմ կարող անել: Շատ զրուցեցի սցենարիստի՝ Դիանա Գրիգորյանի հետ, ով օգնեց ճիշտ հասկանալ կերպարիս իմաստը: Նա ինձ խորհուրդներով շատ է օգնել: Ընդհանրապես, սցենարիստն այն մարդն է, ով կարող է դերասանին միանգամից բարձունքների հասցնել, նաև՝ միանգամից ցած գլորել… Կարծում եմ, ինձ հաջողվեց հասկանալ իմ կերպարի ասելիքը: Եվ իմ երկրպագուները, և նրանք, ովքեր ատում էին կերպարիս, ինձ շատ էին օգնում: Միայն այն ժամանակ էի նեղսրտում, երբ մարդիկ իմ մասին կարծիքներ էին ասում՝ հիմք վերցնելով ֆիլմը: Իրականն ու անիրականը խառնում էին իրար: Թեև, հետո հասկացա, որ իմ տված էմոցիան այնքան ուժեղ է, որ իրենք ինձանից կարող են զզվել, ատել ինձ: Խղճալ այն մարդում, ում ես «նեղացնում» եմ ֆիլմում: Ուրախ եմ, որ կարողացել եմ նման զգացողություններ արթնացնել, թեկուզև՝ բացասական: Իհարկե, դժվար է խաղալը, առավել դժվար՝ հետո այդ ամենը «մարսելը»: Չէ՞ որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ կերպարն ու դերասանը նույնացվում են: Չես կարող բոլորի հետ շփվել ու ապացուցել, որ այդպիսին չես: -Փաստորեն, «հետո»-ն ավելի դժվար է, քան «ընթացքը»: -Այո, արձագանքներն առավել բուռն են լինում: Առիթների, միջոցառումների ժամանակ տարբեր տրամադրվածության մարդկանց էի հանդիպում: Եղել են բացասական խոսքեր իմ հասցեին, «վախեցել» են ինձանից: Չեն եկել այն վայրերը, այն միջոցառումներին, որտեղ ես եմ ներկա եղել… Ամեն դեպքում, լավն ավելի շատ էր, քան վատը: Ես սիրով եմ հիշում այդ տարիները…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates