Ինչպես արդեն հայտնի է, կատալոնյան «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլը ընթացիկ մրցաշրջանի սկզբից աշխատում էր կատալոնյան թիմում՝ որպես մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետյի օգնական, իսկ վերջերս հեռացել էր աշխատանքից:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, նախկին ֆուտբոլիստը հանձնել է բոլոր անհրաժեշտ քննությունները և ստացել գործակալ դառնալու իրավունք: Այժմ Պույոլը կարող է պաշտոնապես ներկայացնել ֆուտբոլիստների շահերը:
Նշենք, որ ուսման ընթացքում Պույոլը եղել է «Բավարիայում», «Միլանում» և «Յուվենտուսում»: