Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ֆաբիանու Կարուանայի հետ Վեյկ ան Զեե մրցաշարի 7-րդ տուրում:
Արոնյանը «Տատա Սթիլ»-ի 7-րդ տուրում խաղում էր սպիտակ խաղաքարերով: Երկար, համառ պարտիայի 47-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Հուի հետ:
«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):