«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն «Ասթոն Վիլայի» նկատմամբ (2:0):
-Մենք նորից գտանք մեր անհատականությունը, այն ոճը, որով թիմը հանդես էր գալիս վերջին երկու տարիներին: Մեզ պետք էր հասնել դրան: «Մանչեսթերի» դեմ խաղում մենք փոխեցինք խաղաոճը, և թեև պարտվեցինք, սակայն ես բավականաչափ առաջընթաց տեսա:
Միշտ ցանկություն կա ավելի լավ խաղալու: Մեր թիմի գլխավոր խնդիրը փորձի պակասն է, թիմը երիտասարդ է: Բայց մենք ապագայի համար ենք ներդրում անում: Հիմա մենք շատ ավելի լավ ենք խաղում, քան մրցաշրջանի սկզբում, սակայն դա րի նշանակում, որ չպետք է ձգտենք կատարելագործվելու:
Մինյոլեն գերազանց խաղաց, միանգամից երկու-երեք լավ սեյվ կատարեց, բայց ավելի հաճելի էր, որ նա իրոք հանգիստ էր: Ես ուրախ եմ նրա համար,-հայտարարել է Ռոջերսը: