Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ պատրաստվում է հարձակվողներ Ֆերնանդո Տորրեսին և Մարիո Մանջուկիչին որպես հարձակվողական զույգ օգտագործել:
-Այս երկու ֆուտբոլիստներն էլ շատ ուժեղ են սուր հարձակումներում: Մենք նախկինում էլ ենք երկու հարձակվողով խաղացել, օրինակ՝ Ֆալկաոն և Դիեգո Կոստան, հետագայում՝ Կոստան և Վիլյան: «Գրանադայի» դեմ խաղում մենք երկու հարձակվողով կխաղանք, որ մեծացնենք մեր գրոհային հզորությունը:
«Գրանադան» զրկվել է մարզչից, իսկ դա նշանակում է, որ խաղացողները լրացուցիչ պատասխանատվություն են զգում: Նրանք կցանկանան իրենց լավագույն որակները դրսևորել, այնպես որ պետք է փորձել վերահսկել խաղի տեմպն ու լավ ինտենսիվություն ստեղծել,-ասել է Սիմեոնեն: