«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ:
«Առաջին գոլը խփելուց հետո մեզ համար հեշտ էր վերահսկել խաղի ընթացքը: Երբ գնդակ էինք ստանում, խաղին սրություն էինք հաղորդում, սակայն չկարողացանք լիովին օգտվել ընձեռնված հնարավորություններից: Անխոս, այս հաղթանակը կավելացնի մեր ինքնավստահությունը: Առջևում շատ կարևոր ամիսներ են»,-ասել է ֆրանսիացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Արսեն Վենգերն անդրադարձել է նաև 11 մետրանոց հարվածի դրվագին: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարծիքով Մոնրեալն օգտվել է Վենսան Կոմպանիի շարժումից, իսկ Վենգերը կարծում է` խախտում եղել է:
«Ըստ իս, 11 մետրանոց կար: Ոմանք ասացին, որ այդ դրվագում մեր բախտը բերել է: Ամեն դեպքում, պետք է դիտել տեսագրությունը»,-ասել է Վենգերը: