ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը պահանջում է Ուկրաինայի բանակն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել: Այս մասին հայտնել է LifeNews-ը:
Քաղաքական գործիչն այդ հարցով դիմել է Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Խուդյակովի խոսքով՝ դա համարժեք քայլ կլինի Ուկրաինայի գերագույն ռադայի գործողություններին, որը Ստրասբուրգից կոչ է արել Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայիններին ահաբեկիչներ ճանաչել:
Ուղերձը, որն ուկրաինական խորհրդարանն ընդունել է հունվարի 14-ին, առաջ է քաշել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Խուդյակովը համոզված է, որ Կիևը փորձում է ապահովել իրեն Եվրոպայի աջակցությամբ՝ Դոնբասում լայնածավալ պատերազմ սկսելու միտումով: