Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թշնամին մնում է թշնամի, կամ ընդհանրապես ինչո՞վ է զբաղված մեր արտգործնախարարը

Analysis
Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքականության մեջ բարեկամ փնտրելը կամ որևէ մեկին բարեկամ համարելն ամենամեծ միամտությունն եմ համարում: Արտաքին քաղաքականության մեջ, առավել ևս, յուրաքանչյուր պետություն շարժվում է միմիայն ըստ իր շահերի: Այնպես որ գործընկերը կամ որոշ հարցերում ընդհանուր շահ ունեցողը բարեկամության հետ ոչ մի առնչություն չունի, վերաբերմունքն էլ կրկին կախված է շահերից: Իսկ թե ինչպես են վերաբերվում Հայաստանին աշխարհի տարբեր պետություններ, նաև ում շահերն են համընկնում մեր շահերի հետ, ավելի հստակ կիմանանք առաջիկա 3 ամիսների ընթացքում, երբ երկրների ղեկավարները կկողմնորոշվեն՝ ում հրավերը ընդունել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռեջեփ Էրդողանի: Բանն այն է, որ մինչ Հայաստանը նախապատրաստվում է ցեղասպանության հարյուրամյակը նշելուն, Թուրքիան էլ անգործ չի մնում և նույն օրը՝ ապրիլի 24-ին, բոլոր երկրների ղեկավարներին հրավիրում է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին: Նույնիսկ արդեն հայտնի են հրավերն ընդունողներից երկուսը. Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզև և արքայազն Ուիլյամսը ապրիլի 24-ին կլինեն Թուրքիայում: Միջոցառումներին կմասնակցեն նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետերը: Մեծ Բրիտանիայի դեպքում սա, իհարկե, սպասելի էր, քանի որ այդ պետությունը երբևէ չի թաքցրել իր թուրքամետ դիրքորոշումը, ընդ որում՝ չի թաքցրել նաև Հայաստանի սահամններում. դեռ ամիսներ առաջ էր, որ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան հովանավորությամբ իրականացվում էր «100 տարի իրական պատմություններ» կոչվող թուրքամետ ծրագիրը, որի քողարկված նպատակն էր ցեղասպանության օրերին որոշ հայերի՝ թուրքերի կողմից փրկվելու մի քանի դեպքերը հրապարակելով՝ թուրքամետ քարոզչություն իրականացնել Հայաստանում: Նույնը կարող եմ ասել նաև ԱՄՆ-ի մասին, որ ապրիլի 24-ին ավելի հավանական է ԱՄՆ պաշտոնյաների ներկայությունը Թուրքիայում, քան Հայաստանում, քանի որ վաղուց արդեն պարզ է, որ այդ պետությունը երբևէ չի ունեցել և չունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակ: Հայերի ցեղասպանությունը ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահի համար ընդամենը նախընտրական շրջանում շահարկելու միջոց է, ուրիշ ոչինչ: Ընտրվելուց հետո շատ արագ այն մոռացվում է: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետություններին, ապա, իհարկե, կարելի է ակնկալել, որ ապրիլի 24-ին այդ պետությունների ներկայացուցիչներից կայցելեն Երևան, սակայն չի բացառվում նաև, որ նույն պետությունը մեկական ներկայացուցիչ ուղարկի և՛ Հայաստան, և՛ Թուրքիա, քանի որ երկակի ստանդարտներով առաջնորդվելը այսօր պետությունների համար նորմալ երևույթ է: Ի դեպ, Հայաստան և Թուրքիա մեկական ներկայացուցիչ ուղարկելը չեմ բացառում նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, քանի որ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի միջև գազային սիրավեպ է սկսվել, ինչը, իհարկե, ինչ-որ ձևով պետք է արտահայտվի: Վերջում նշեմ, որ թեպետ ՀՀ նախագահի պատասխան նամակը Էրդողանին տեղին էր և դիպուկ, սակայն, միևնույն է՝ Թուրքիայի այս ստոր մտահղացումը կարող է աշխատել ի վնաս մեզ: Իսկ համերաշխության կոչեր անողների և թուրքին թշնամի չհամարողների համար թող սա դաս լինի, որ թուրքը մեզ համար մնում է թուրք, թշնամի պետությունն էլ՝ թշնամի պետություն: Քաղաքականության մեջ բարեկամներ չեն լինում, բայց թշնամիներ կարող են լինել: Ինձ նաև մի բան է հետաքրքիր. մի՞թե մեր արտգործնախարարությունը նախապես չգիտեր Թուրքիայի այդ ծրագրի մասին և չկարողացավ կանխարգելող որևէ քայլեր ձեռնարկել, կամ ընդհանրապես ինչո՞վ է զբաղված մեր արտգործնախարարը: Եթե չեմ սխալվում՝ վերջին անգամ նրան տեսնող է եղել Բուրկինա-Ֆասոյի թե Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, ու մեկ էլ՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors