Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն արժանի չէր 2014թ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Անհեթեթություն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ մրցանակը ստանում է «Ռեալի» ֆուտբոլիստը: 2013թ-ին «Բավարիան» նվաճել էր բոլոր հնարավոր տիտղոսները, սակայն Ռոնալդուն ստացավ մրցանակը, այլ ոչ թե մյունխենցիների որևէ ֆուտբոլիստ: 2014թ-ին Տոնի Կրոսը աշխարհի առաջնությունում հաղթած Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստն էր, սակայն նույնիսկ չընդգրկվեց մրցանակի հավակնորդների եռյակում: Ռոնալդուն աշխարհի առաջնությունում բացարձակ աննկատ էր: ՖԻՖԱ-ի այս մրցանակը ես այլևս լուրջ ընդունել չեմ կարող»,-Կրոյֆի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը: