«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ կցանկանար կատալոնական ակումբում որպես իր թիմակից տեսնել կիսապաշտպաններ Սանտի Կասորլային և Դավիդ Սիլվային, ովքեր խաղում են համապատասխանաբար «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում»։
-Կասորլան և Դավիդ Սիլվան հոյակապ և ատ տաղանդավոր իսպանացի ֆուտբոլիստներ են, և կուզենայի հենց նրանց տեսնել «Բարսելոնայում»,-ասել է Չավին «AS»-ին։
Դավիդ Սիլվան «քաղաքայինների» հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականը, իսկ Կասորլան «Արսենալի» հետ անցյալ տարի է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել։