Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լասանա Դիարային, գրում է Bild-ը:
«Բորուսիան» գլխավորող Յուրգեն Կլոպը 29-ամյա ֆրանսիացու միջոցով ցանկանում է փոխարինել լուրջ վնասվածք ստացած գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելին:
Դիարայի նախորդ ակումբը եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվը», որի կազմում նա խաղացել է 2013-2014-ը: Նա կոնֆլիկտի հետեւանքով էր լքել ռուսական ակումբը եւ ունի ազատ գործակալի կարգավիճակ: