Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով այժմ ղեկավարում է ակումբի երիտասարդական թիմը, հայտարարել է, որ կիսապաշտպան Իսկոն իրեն է հիշեցնում:
«Տեխնիկայի առումով Իսկոն ինձ ինձ է հիշեցնում: Երկրպագուները հիանում են նրանով, և նա յուրահատուկ պահ է ապրում: Նա ապացուցում է, որ իրեն ձեռք բերելը հաջող որոշում է եղել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն մասնակցել է 17 խաղի, հեղինակել երկու գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: