«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի պահպանել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային՝ նրան առաջարկելով ավելի լավ պայմանագիր, գրում էDaily Express-ը։
Անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա դարպասապահին առաջարկել 5 տարվա պայմանագիր եւ այդ ընթացքում վճարել մոտ 52 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իսպանացուն հեռու պահել Մադրիդի «Ռեալից» եւ նրա համար սահմանել 50 միլիոն ֆունտ կլաուզուլա։
Հիշեցնենք, որ Դե Խեային ձեռք բերելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը 2011-ին 18,6 միլիոն ֆունտ էր վճարել Մադրիդի «Աթլետիկոյին»։