TMZ-ն գրում է, թե էլ ով ավելի լավ կիմանա դստեր խնդիրների մասին, եթե ոչ մայրը, ու շարունակում, որ ի հեճուկս մերջին շրջանում հասարակության մեջ պտտվող այն լուրերի, թե առաջիկայում Բեյոնսեն պատրաստվում է ամուսնալուծվել, երգչուհու մայրը` Թինա Լոուզը հայտարարել է, որ Ջեյ Զիի ու դստեր ամուսնալուծության լուրերը ավելին չեն, քան «լրատվական բադիկներ»: «Դուստրս ունի իդեալական ընտանիք, իսկ չար ու նախանձ մարդիկ միշտ էլ այդպիսի լուրեր տարածելու են: Պետք է հաշտվել այդ իրականության հետ»,- նշել է Թինա Լոուզը: Չնայած այս հայտարարությանը, ամերիկյան Us Weekly պարբերականը պնդում է, որ երգչուհին վճռական է տրամադրված ամուսնալուծության հարցում ու նույնիսկ այդ հարցով խորհրդակցել է ընկերուհու Գվինեթ Փելթրոուի հետ, ով ևս պատրաստվում է առաջիկայում իր ամուսնու Քրիս Մարտինի հետ անցնել ապահարզանի դատական գործընթացի միջով: Թե որն է իրականությւնը, դժվար է ասել, սակայն շուտով այն կիմացվի, եթե Բեյոնսեն ու Ջեյը հայտնվեն ամուսնալուծությունների դատարանում: