«Ռեալի», «Բարսելոնայի» և Պորտոգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ ինքը խաղացել է Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից ավելի լավ ֆուտբոլիստների հետ.
«Մեսսին և Ռոնալդուն խաղեր հաղթող ֆուտբոլիստներ են: Ժամանակին ես խաղացել եմ մեծագույն ֆուտբոլիստների հետ, ովքեր ավելի լավն են, քան Ռոնալդուն և Մեսսին: Այդ ֆուտբոլիստները իմ թիմակիցներն ու մրցակիցներ են: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա կարծում եմ, որ հաղթողի հիմնական հավակնորդներն են «Բավարիան», «Չելսին», «Բարսելոնան» և «Ռեալը»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է Football Espana-ն: