Ռուսաստանի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ Մոսկվան կարող է Եվրամիությանը ներկայացնել արգելված անձանց մուտքի սև ցուցակը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ վարչությունն այս քայլը դեռևս վաղաժամ է համարում:
Ավելի վաղ Եվրամիությունը ցրել է բոլոր ենթադրություններն այն մասին, որ բլոկի անդամները վերանայում են Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը մոտ ապագայում:
ԵՄ երկրների ԱԳ նախարարները ընդգծել են, որ կարող են թուլացնել պատժամիջոցները միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կհետևի Մինսկում անցյալ տարվա սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության պայմաններին: