ՌԴ Պետումայի պատգամավորները արձագանքել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որը կարծում է, թե ռուսական տնտեսությունը գտնվում է սարսափելի վիճակում, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով TASS-ին:
Ռուս խորհրդարանականները կարծում են, որ ամերիկացի նախագահը Կոնգրեսի առաջ իր ելույթում կեղծել է փաստերը, իսկ նրա գնահատականը չի արտացոլում իրականությունը ու հանդիսանում է խաբեություն:
Հունվարի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի առաջ ելույթ ունենալով ամենամյա ելույթով, Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո «Ռուսաստանը մեկուսացված է, իսկ նրա տնտեսությունը սարսափելի վիճակում է»: