Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ կառուցողական փոխգործակցության ուղի՝ միմյանց շահերի հաշվառման հիման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2014 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները 2014 թվականին լրջորեն սրվել են: Կոչ ենք անում կառուցողական փոխգործակցության ուղի վերադառնալ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- ասել է նա:
«Բայց երկխոսությունը հնարավոր է սոսկ իրավահավասարության և միմյանց շահերի հաշվառման հիման վրա»,- ընդգծել է նախարարը: «ՆԱՏՕ-ում նույնպես ընդունվել է ռազմական և քաղաքացիական գծով համագործակցության դադարեցման բացարձակապես քաղաքականացված որոշում: Բայց Ռուսաստանը նոր «սառը պատերազմ» թույլ չի տա»,- հավելել է Լավրովը: