Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարել է, որ եթե թիմի որևէ ֆուտբոլիստ ցանկանա ակումբը լքել միայն այն պատճառով, որ թիմը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին, ապա ինքը մեծ հիասթափություն կապրի:
«Եթե մեզ մոտ լիներ ֆուտբոլիստ, ով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանի պատճառով ցանկանար լքել «Բորուսիան», ապա դա կնշանակեր՝ ես նրան բոլորովին սխալ եմ գնահատել», - Կլոպի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները Գերմանիայի առաջնությունում 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: