Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Սամպդորիային» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
«Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած հանդիպման 71-րդ րոպեին միլանյան թիմին առաջ մղեց նորեկ Շերդան Շաքիրին, իսկ 88-րդ րոպեին Մաուրո Իկարդին, ով ավելի վաղ վրիպել էր 11 մետրանոց նշակետից, կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հավելենք, որ 1/4 եզրափակիչ փուլում «Ինտերը» մրցելու է «Ուդինեզե»-«Նապոլի» զույգի հաղթողի հետ:
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր»-«Սամպդորիա»` 2:0
Գոլերը` Շաքիրի 71՛, Իկարդի 88՛
Հեռացումներ` Կրստիչիչ 12՛, Վշոլեկ 77՛