Աղետի ենթարկված Air Asia ընկերության բորտային ինքնագրերի վերջին ֆրագմենտների վրա հստակ լսելի են ազդանշաններ, որ նախազգուշացնում են բարձրացնող ուժի կտրուկ անկման մասին, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով Today թերթին:«Միաժամանակ ինդոնեզական աերոբուսի օդաչուները փորձել են ինքնաթիռը դուրս բերել այդ վիճակից, սակայն դեռ դժվար է ընկալել նրանց խոսքերը թռիչքի վերջին րոպեին: Նախազգուշացնող ազդանշանը հնչել է որոշ ժամանակ»,- պարբերականը մեջբերում է տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցչի խոսքերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ինդոնեզիայի տրչանսպորտի նախարար Իգնասիուս Ջոնանը, ռադարներից ստացված տվյալները վկայում են, որ «ինքնաթիռն սկսել է անսպասելիորեն բարձրություն հավաքել, ընդ որում՝ արագությունը եղել է դրա համար թույլատրելիից ցածր»:Դրա հետևանքով կարող էր տեղի ունենալ ինքնաթիռի մասնատում, ենթադրել էր վերջինս: Դեպքի պատճառների մասին նախնական զեկույցը պետք է հրապարակվի հունվարի 28-ին: