Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղում ունեցել է սրտխառնոց, տեղեկացնում էsport.es-ը:
Նախկինում 27-ամյա ֆուտբոլիստը նման խնդիր է ունեցել նաեւ «Ռեալի», «Սեւլիլիայի», «Լեւանտեի» դեմ, նաեւ Բոլիվիայի եւ Ռումինիայի ազգային թիմերի հետ Արգենտինայի հավաքականի խաղերում:
Հիշեցնենք, որ Մեսիի խփած գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթել է 1:0 հաշվով: