Եգիպտոսի դատարանը կոռուպցիայի մասին քրեական գործի կրկնակի քննման ժամանակ վճռել է բանտից ազատել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Ալաա ու Գամալ Մուբարաքների փաստաբանը սպասում է, որ իր պաշտպանյալները բանտից դուրս կգան արդեն այսօր:
Դժգոհություններն այն մասին, որ Գամալ Մուբարաքին ակտիվորեն առաջ էին մղում որպես իր հոր հնարավոր իրավահաջորդ նախագահի պաշտոնում, դարձավ Եգիպտոսում զանգվածային բողոքի պատճառ, որը հանգեցրեց երկրում իշխանափոխության: