Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, 50-ամյա Լևոն Ջուլաֆակյանի ղեկավարությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Երեկ՝ հունվարի 21-ին դահուկով սահելիս ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է, ուժեղ ցավ է զգացել, որից հետո նրան շտապ տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սրտանոթի ստենդավորումից հետո Ջուլֆալակյանի ինքնազգացողությունն այժմ արդեն լավ է: Ըմբշամարտի ճանաչված մասնագետը ճնշման հետ կապված կամ առողջական որևէ այլ խնդիր ներկայում չունի: Բուժող բժիշկների հավաստամամբ տրոմբ է եղել, անոթներից մեկը խցանվել է, բացել ու ստենտ են դրել, վտանգավոր ոչինչ չկա: Սակայն ապահովության համար բժիշկների խորհրդով Ջուլֆալակյանը մինչև գալիք երկուշաբթի մնալու է հիվադանոցում ՝ բուժանձնակազմի հսկողության ներքո: