Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն կողի վնասվածքի պատճառով կարող է մեկ ամիս բացակայել, հաղորդում է «AS»-ը։
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ վերականգնման համար կպահանջվի երկու-երեք շաբաթ։
Սակայն31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կողային մկանների ձգում, ինչի պատճառով ապաքինման համար կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել։ Այսպիսով, Պեպեն կարող է բաց թողնել Պրիմերայի հինգ հանդիպում, սակայն կարող է հասցնել վերադառնալ մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկեի» դեմ հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 18-ին։