Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի եւ մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Մովսիսյանի խաղն ինձ դուր էր գալիս, երբ նա ելույթ էր ունենում «Կրասնոդարում»: Հայ հարձակվողը մեծ դեր ունի «Սպարտակում» եւ նրա հեռանալը մեծ հարված կլինի Յակինի թիմի համար: Այդուհանդերձ, մոսկովյան ակումբն ամենահարմարը չէ Մովսիսյանի համար:Թիմում չկա փլեյմեյքեր, ով մշտապես հարվածային դիրք դուրս կբերի հայ հարձակվողին:
Ակնկալում էի Շիրոկով-Մովսիսյան համագործակցույթունը, սակայն Ռոմանը տեղափոխվեց «Կրասնոդար»: Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հաջող կխաղա նաեւ ՄԼՍ-ում: Յուրայի ուժերի սահմանում կլինեն նաեւ Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները», Չերվիչենկոյի խոսքը փոխանցում է izvestia.ru-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր չէ հայ հարձակվողից բաժանվել ձմռանը: