Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն հունվարի 23-ին նոր վարչապետ է նշանակել իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Լի Վան Գուին: Նա փոխարինելու է Չոն Հոն Վոնին, որը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ Ազգային ասամբլեայի վերջնական որոշումը:
Լի Վան Գուն իրավաբանական կրթություն է ստացել ԱՄՆ-ում, նա հայտարարել է, որ կփորձի երկխոսություն հաստատել ընդդիմության հետ եւ բացահայտ բանավիճել Պակ Կին Հեի հետ՝ բոլոր պետական հարցերի շուրջ, հայտնում է «Ռենհապը»:
Նախագահը նաեւ մի շարք խորհրդականների է վերանշանակել:
Պակ Կին Հեն վերջին ժամանակներս հասարակության ճնշման տակ է, որը պահանջում էր ներկայիս վարչապետի հրաժարականը՝ բարձրացած աղմուկից հետո: