91 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությանը:
Անցյալ ամիս միապետի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և նա հոսպիտալացվել է: Թագավորը բուժզննում էր անցել էր Ռիյադի կլինիկաներից մեկում: Հունվարին նրան դուրս էին գրել՝ «թոքային վարակ» ախտորոշումով, շնչառությունը հեշտացնելու համար հատուկ խողովակ էր տեղադրվել: Վերջին 4 տարվա ընթացքում թագավորը մի քանի վիրահատության էր ենթարկվել ողնաշարի հատվածում:
Աբդուլահն աշխարհի ամենատարեց գործող միապետն էր: Նա ծնվել է սաուդյան առաջին թագավոր Աբդուլ Ազիզ 2-րդի ընտանիքում: Եղել է Մեքքայի քաղաքապետ, ազգային գվարդիայի հրամանատար, վարչապետի առաջին տեղակալ: 1982-ից դարձել է թագաժառանգ, իսկ 2005-ին գահին փոխարինել է մահացած եղբորը: