Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է ակումբի և Սերխիո Ռամոսի միջև նոր պայմանագրի կնքման գործընթացին և նշել.
«Չեմ կարծում, որ Ռամոսի նոր պայմանագրի հարցը կազդի նրա խաղի վրա: Նա յուրաքանչյուր օր թիմի համար ավելի կարևոր է դառնում: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ռամոսն անփոխարինելի է, իսկ նոր պայմանագիրն իմ խնդիրը չէ: Չեմ ցանկանում խոսել այդ մասին, նա կմնա թիմում, կարծում եմ՝ այս հարցի շուրջ ամեն ինչ պարզ է: Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց կարիերայի ընթացքում կրում են ակումբային մարզաշապիկը: Նույնը կարող եմ ասել Իկերի, Ռամոսի և Ռոնալդուի մասին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: