Լեգենդար երգչուհի Շերի, Շերլին Սարգսյանի «Dressed to Kill» համաշխարհային համերգային շրջագայությունները կարող են լինել այս տարվա ամենից հաջողվածները: Նրանք կունենան այն նույն շռնդալից էֆֆեկտը, ինչ վաթսունութամյա երգչուհու բեմից հեռանալու հրաժեշտի համերգները 2002-2005 թթ: Հարկ է նշել, որ Շերի համերգները միշտ էլ մեծ հռչակ են վայելել ու եղել ամենաեկամտաբերներից մեկը ողջ համաշխարհային փոփ երաժշտության մեջ: Ինչպես նկատում են քննադատները, լեգենդար երգչուհին լի թ եռանդով ու դեռ կարող է երաժշտական ճաշակի թելադրողներից մեկը լինել: