Իտալական «Միլանի» 16-ամյա հարձակվող Հաքիմ Մաստուրը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, գրում է «Marca»-ն։
«Արքայական ակումբը» պատանի ֆուտբոլիստին դիտարկում է որպես ապագա հեռանկարային խաղացող։ Նշվում է, որ նա «Ռեալին» հետաքրքրել է իր հզորությամբ, դրիբլինգով և ուժեղ հարվածներով։
Ընթացիկ մրցաշրջանում Մաստուրը «Միլանի» հիմնական կազմում դաշտ դուրս չի եկել։ Ավելի վաղ իտալական ակումբը հրաժարվել էր նրան վաճառել «Բարսելոնային»։