Ֆրանսիայի դատարանը վճռել է, որ նորածին աղջիկների ծնողները պետք է անվանափոխեն իրենց երեխաներին այն բանից հետո, երբ նրանց անվանել են «Նուտելլա» ու «Fraise» (ելակ), հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով RIA Novosti-ին:
Դատարանը երկու անձանց գործերը քննել է այն բանից հետո, երբ հայց էր ստացվել զագսի կարգավորողից: Կարգավորողը վճռել էր, որ նման անունները կարող են հանգեցնել «ծաղրուծանակի» ու «բացասական մեկնաբանությունների» աղջիկների հասցեին: