Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 60 երեխա: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անչափահասների մարդու իրավունքների պաշտպան Նիկոլայ Կուլեբին:
«Ըստ նախնական հաշվարկների, անցյալ տարի զոհվել է մոտ 50 երեխա: Այս տարի արդեն 10 երեխա է սպանվել», - ասել է Կուլեբան:
Նախագահի հանձնակատարը ընդգծել է հակամարտության տարածքում երեխաների գտնվելու մահացու վտանգի մասին:
«Այսօր անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ երեխաների տարհանման համար՝ արտակարգ իրավիճակի դեպքում, առանց ծնողների համաձայնության», - ավելացրել է Կուլեբան: Նրա խոսքով՝ մոտ կես միլիոն երեխա շարունակում է գտնվել վտանգավոր գոտում: