Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում գործող չեմպիոն Ստանիսլաս Վավրինկան հաղթեց ճապոնացի Կեի Նիսիկորիին: Վավրինկան առավելության հասավ 6:3, 6:4, 7:6 (8:6) հաշվով: Աշխարհի չորրորդ ռակետը ակտիվ 46 միավոր վաստակեց, կատարեց 36 ոչ ստիպված սխալ, իսկ Կեիի ակտիվում 6 էյս կա, 31 սխալ:Հավելենք, որ եզրափակչի ուղեգրի համար Վավրինկան մրցելու է Նովակ Ջոկովիչ - Միլոշ Ռաոնիչ զույգի հաղթողի հետ: