ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Իլկա Կաներվան Ռուսաստանին կոչ է արել փակել Ուկրաինայի հետ սահմանը: Այս մասին հայտնել է BBC-ն:
Առաջարկը պայմանավորված է Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածությամբ:
Կաներվան հայտարարել է, որ ռուսաստանցի առաջնորդները խոսում են, թե սատարում են խաղաղ կարգավորումն Ուկրաինայում: Եվ հենց դա հաշվի առնելով էլ Ռուսաստանին առաջարկվել է փակել սահմանը՝ այդ կերպ կանխելով Ուկրաինայի տարածք զենքի կամ զինյալների անցումը՝ կամավորներ լինեն, թե այլք:
Պաշտոնյան նկատել է, որ ուկրաինացի անջատողականների ժամանակակից զենքը չի կարող անհայտ որևէ տեղից հայտնվել:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ևս դիմել էր Ռուսաստանին՝ առաջարկելով իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից և փակել սահմանը: