Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իկսոն ստացել է «Հինգաստղանի ֆուտբոլիստ» մրցանակը որպես 2014թ-ի դեկտեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մրցանակը հանձնվում է իսպանական ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում:
«Սանտիագո Բերնաբեուի» սերը շատ կարևոր է ինձ համար: Երկրպագուների կողմից ստացած սերը և ջերմությունը ինձ դարձնում են երջանիկ: Հուսով եմ՝ իրենց վստահությունը կարդարացնեմ դաշտում իմ խաղով», -նշել է Իսկոն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 17 խաղի, հեղինակել երկու գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: