Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Ռուս թենիսիստուհին 1 ժամ 27 րոպեում առավելության է հասել Եկատերինա Մակարովայի (Ռուսաստան) նկատմամբ՝ 6:3, 6:2:
Մակարովայի համար սա առաջին կիսաեզրափակիչն էր Australian Open-ում: Նա 2014թ. ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից է:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են ամերիկացիներ Սերենա Ուիլյամսն ու Մեդիսոն Քիզը: Հանդիպումն ընթանում է այս պահին:
- See more at: http://sport.news.am/arm/news/52632/australian-open-maria-sharapovan-ezrapakichum-e.html#sthash.QgeDPFlG.dpuf