«Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մաթյոն հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` թիմի առաջատար Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տարաձայնություններն են ունեցել: Իսպանական առցանց լրատվամիջոցների հաղորդմամբ` Մաթյոն այս մասին ասել է «RMC Sport»-ի եթերում:
«Դա տեղի է ունեցել տոնական արձակուրդից հետո: Մարզման ժամանակ Մեսսիի նկատմամբ խախտեցին կանոնները, սակայն դա չարձանագրվեց: Դրանից հետո վիճաբանություն տեղի ունեցավ, ապա` Լուիս Էնրիկեն հանդերձարանում անձամբ զրուցեց Մեսսիի հետ: Նման բաներ տեղի են ունենում ցանկացած թիմում, սակայն «Բարսելոնայի» դեպքում դա շատ քննարկվեց, ինչը խնդիր է»,-ասել է Մաթյոն:
Հիշեցնենք, որ որոշ լուրերի համաձայն` Լիոնել Մեսսին ակումբի ղեկավարությունից պահանջել էր աշխատանքից հեռացնել Լուիս Էնրիկեին: