Կիևը չի հաստատում Մինսկում հունվարի 30-ին Ուկրաինայի իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ կոնտակտային խմբի
հանդիպման անցկացումը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Եվգենի Պերեբիյնիսին:
«Խորհրդակցություններ են ընթանում: Վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»,- ասել է նա:
Ինչպես հաղորդվում էր, որ երեկ՝ հունվարի 29-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով՝ եռակողմ կոնտակտային խմբի հետ շտապ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ:
Անջատողականների ներկայացուցիչներն աջակցել են այդ նախաձեռնությունը և խոստացել են ուղարկել իրենց պատվիրակությունը Մինսկ: Սակայն, կողմերն անցել են հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստման փուլին, որոնք մինչև հիմա շարունակվում են: