Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչները մնացել են առանց ջրի, գրում է ria.ru-ն։
«Միջադեպը տեղի է ունեցել Սվետլիչնոյե գյուղի վրա իրականացված կրակահերթերի պատճառով, որտեղ տեղակայված է «Լուգանսկվոդա» ջրընդունիչ կայանը։ Հենց այստեղից է իրականացվում ինքնահռչակ հանրապետության ջրամատակարարումը»,-այս մասին հայտարարել է Լուգանսկի մարզպետ Գենադի Մոսկալը:
Մարզպետն ասել է, որ շրջանային վարչակազմը կվերանորոգի վնասված հատվածները՝ իր հաշվին։