Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել երկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Կոմիտեն, մասնավորապես, իր անհանգստությունն է հայտնել՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակիցներ Սեյմուր Ղազիի և Խադիջա Իսմայիլովայի վերաբերյալ կայացրած որոշումների առնչությամբ: «Մենք համաձայն չենք Ադրբեջանի իշխանությունների այն պնդումներին, թե լրագրողներին ձերբակալում են ոչ իրենց մասնագիտական գործունեության համար: Մենք կոչ ենք անում Իլհամ Ալիևին դադարեցնել ճշնումները քննադատների վրա, ինչպես նաև ազատ արձակել Սեյմուր Ղազիին, Խադիջա Իսմայիլովային և այլ ձերբակալված լրագրողների»,- ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: