Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անահիտ Մութաֆյան. Մի խոսքով՝ ամուսնանալու եմ քաղաքականության հետ (լուսանկարներ)

Lifestyle
Սերն ամենագեղեցիկ զգացմունքն է, որը մարդուն պարգևում է ջերմություն, ժպիտ, կյանք, նաև հիասթափություն ու արցունքներ: Սակայն, չկա մեկը, ով չցանկանա վայելել սիրո բերկրանքը: Orer.am-ի հետ ուրախ ու տխուր իր սիրո պատմությամբ անկեղծացավ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը: -Անահիտ, այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ կցանկանայի իմանալ, հավատո՞ւմ եք սիրո հարցում բարեխոս ունենալուն: -Շնորհակալ եմ: Ես ևս շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին: Մաղթում եմ սեր, սեր ու նորից սեր, քանզի սերն է կյանքի շարժիչ ուժը: Առանց սիրո անհնար է ապրել, արարել: Լինելով անկախ մարդ` հատկապես սիրո հարցում, ես ոչ միայն հավատում, այլ պարտադիր երևույթ եմ համարում սիրո բարեխոս ունենալը՝ կլինի սուրբ, թե սովորական անձնավորություն: Դա շատ կարևոր գործոն է: Չէ՞ որ սերը մշուշում է մարդու գիտակցությունը, ու այդ մշուշված ժամանակ նա շատ խոցելի է, ամեն մի փոքրիկ միջադեպ կարող է վերածվել մեծ արհավիրքի: Այնպես որ, սիրո բարեխոսն ու պաշտպանը պարտադիր է: -Տոնը նշելո՞ւ եք: -Իհարկե նշելու եմ: Չկա մի այնպիսի եկեղեցական տոն, որ ես չնշեմ, իսկ Սուրբ Սարգսի տոնն առավել ևս չեմ կարող չնշել: -Իսկ ո՞ւմ հետ և ինչպե՞ս: -Բնականաբար՝ չեմ նշի միայնակ կամ որևէ պատահական մարդու հետ, այն կնշեմ մեկի հետ, ում սիրում եմ: Համոզված եմ, որ մեր զբաղվածությունը գոնե այդ օրը մեզ չի խանգարի (ժպտում է Ն.Ն.): -Անակնկալ պատրաստե՞լ եք, կկիսվե՞ք մեզ հետ: -Իհարկե, ես արդեն պատրաստել եմ անակնկալ և սպասում եմ փոխադարձ անակնկալին (ժպտում է Ն. Ն.): Եթե այն լինի, խոստանում եմ առաջինը ձեզ ասել: - Տոնին նախորդող գիշերը բոլոր երիտասարդ աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում: Հետևո՞ւմ եք այդ սովորույթին: -Ասեմ, որ որպես քրիստոնյա, միշտ պահել եմ Սուրբ Սարգսի տոնին նվիրված պահքը: Նույնիսկ մեկ անգամ այդ օրը ծոմ եմ պահել, քնելուց առաջ կերել բլիթը, բայց, ցավոք սրտի, երազ չեմ տեսել: Թեև, տեսել եմ, բայց ոչ ամբողջական. ամեն տարի այդ օրը շատ տարօրինակ երազներ եմ տեսել՝ Երևանի բոլոր հանրահայտ շենքերը, թատրոնները: -Երեկ նույնպե՞ս աղի բլիթ եք կերել: - Այո, այս անգամ էլ Ազգային ժողովի շենքը տեսա...Մի խոսքով՝ ամուսնանալու եմ քաղաքականության հետ: -Բայց, եթե չեմ սխալվում, Ձեր ընտրյալը վերջապես հայտնվել է, Ձեր «Սարգսին» գտե՞լ եք: -Այս կյանքում միանշանակ ոչինչ չկա: Այնպես որ չեմ կարող կոնկրետ պատասխան տալ: Այժմ արդեն միայնակ չեմ, չեմ տառապում անցյալի հուշերով ու առանց սիրո, բայց դեռ ոչ մի որոշակիություն չկա ու չեմ կարող հստակ պատասխանել: -Ինչպե՞ս եք ծանոթացել: -Շատ պատահական, շատ անսպասելի ու շատ սովորական: Ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ հումորից, որն էլ, կարծես, պատճառ դարձավ հանդիպելու: Հանդիպումները դարձան հաճախական ու եղավ այն, ինչ կա այժմ: Բայց դեռ վախենում եմ այս ամենին սեր անվանել, քանզի սերը ինձ համար շատ բարձր ու վեհ զգացմունք է, անբացատրելի զգացմունք: -Կհիշե՞ք Ձեզ արված ամենագեղեցիկ սիրո խոստովանությունը: -Մեծամտություն չհամարեք, բայց կյանքումս շատ սիրո խոստովանություններ եմ լսել, որոնցից շատերը մոռացել եմ, բայց մի քանիսը, որոնք կարևոր են ինձ համար, հիշում եմ:Մեկը, ումից երբեք չէի սպասի նման ռոմանտիզմ ու նման հուզականություն, այսպիսի խոսքերով հայտնեց իր սերը. «Թույլ տուր դեմքիդ երջանկություն նկարել»: -Իրականացրե՞ց խոստումը: -Գիտեք, չնայած այն բանին, որ դրանք ընդամենը խոսքեր էին, որոնք գործի չվերածվեցին, այնուամենայնիվ, սա իմ լսած լավագույն սիրո խոստովանությունն էր: Գեղեցիկ խոսքեր ու ակնթարթներ էին: Բայց, եթե հաշվի առնենք ասողի մասնագիտությունը, զարմանալի չէր, որ չիրագործվեց: - Ի՞նչ կցանկանայիք սիրելիից նվեր ստանալ սիրո տոնի կապակցությամբ: -Նրա ներկայությունը: Ամենամեծ նվերը կլինի ինձ համար, երբ նա ամբողջ օրը նվիրի ինձ՝ այդ ընթացքում անջատելով հեռախոսն ու կապի բոլոր միջոցները: Գիտեմ՝ հիմա շատերը կծիծաղեն, բայց դա իմ երազանքն է… -Կարո՞ղ եք մտաբերել ամենամեծ խենթությունը, որ հանուն սիրո մինչ այսօր կատարել եք: -Ինչպես միշտ եմ անկեղծ եղել, այս հարցում էլ կլինեմ անկեղծ. ոչ մի խենթություն չեմ արել հանուն սիրո ու երևի չանեմ, որովհետև իմ բոլոր քայլերը խենթ քայլեր են, ուստի և հանուն այսինչ բանի կամ այնինչի՝ չեմ անում խենթություն: -Անահիտ, ասում են՝ կանայք սիրում են ականջներով: Ձեր դեպքում էլ այդպե՞ս է: -Իհարկե այդպես է, չնայած այս նոր սերունդը սկսել է «սիրել» աչքերով: Օրինակ՝ նայելով մեքենային, հագած բրենդային հագուստին, թանկարժեք ժամացույցին, բայց ես սիրել եմ ու կսիրեմ «ակաջներով », քանզի տղամարդու կողմից ամենասարսափելի արարքը կարող եմ ներել մեկ «պուպուշ» բառ լսելով: -Սերն առանց հիասթափությունների չի լինում: Նման պահեր ապրե՞լ եք: -Մեկ անգամ ապրել եմ ու շատ խորն եմ տարել այդ հիասթափությունը: Հիասթափվել եմ ու այլևս չեմ պատկերացրել ինձ նրա կողքին… -Ես սիրում եմ քեզ. հե՞շտ է արտասանել այս խոսքերը: -Ահավոր բարդ է ինձ համար: Չեմ սիրում շատ ասել «սիրում եմ» արտահայտությունը, քանզի այն արժեզրկվում է: Ուղղորդվում եմ մեծն Շեքսպիրի խոսքերով. «Ովքեր գոռում են իրենց սիրո մասին, նրանք ավելի նվազ են սիրում»: Այնպես որ շատ բարդ է: Նաև մի պարզ ճշմարտություն կա, որը վերջերս հասկացա. սիրելի մարդուն պետք է ժամանակին ասել այն, ինչ ուզում ես ասել ու ինչ զգում ես, թե չէ հետո կարող է ուշ լինել: Նիկա Նազարյան
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign