Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախնական համաձայնության է եկել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ: Սակայն նոր պայմանագիրը կարող է բացասականորեն ազդել թիմի մեկ այլ խաղացողի՝ Պեպեի վրա. տեղեկացնում է Diario Gol-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Ռամոսի նոր պայմանագիրը նախատեսում է ֆինանսական պայմանների բարելավում, ինչը կհանգեցնի Պեպեի աշխատավարձի նվազեցման, եթե ֆուտբոլիստը չհամաձայնի նոր պայմանին, թիմում մնալը բարդ կլինի: Պեպեի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ավարտվում է 2016թ-ին:
Նշենք, որ Սերխիո Ռամոսի աշխատավարձը «Արքյականա ակումբում» այժմ կազմում է տարեկան 4,5-5 մն եվրո: