Հրապարակվել է աշխարհի ամենասիրված մարդկանց վարկանիշային ցուցակը
International news
Բիլ Գեյթսն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենասիրված մարդկանց վարկանիշում, որը փետրվարի 2-ին հրապարակվել է YouGov միջազգային հետազոտական ընկերության կողմից: Առաջին եռյակում տեղ են գտել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը: Վարկանիշի չորրորդ տեղն զբաղեցրել է դերասան Ջեկի Չանը: Նրան հաջորդում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Դալայ լաման, Alibaba կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը և ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենասիրված մարդկանց վարկանիշում զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը:
Կանանց առաջատար է դարձել Անջելինա Ջոլին: Երկրորդ տեղն ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը: Երրորդ դիրքում հայտնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Կանանց ցուցակում տեղ են գտել նաև Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, երգչուհի Սելին Դիոնը, ինչպես նաև հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, Բիրմայի ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուսաստանի ազգային վարկանիշում տղամարդկանց ցուցակը գլխավորել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանցիների սիրելիների թվում նրան հաջորդում են դերասաններ Չեկի Չանը և Բրեդ Փիթը: