Ճապոնիայի ամենախոշոր՝ The Bank of Tokyo- Mitsubishi UFJ բանկը պատմության մեջ առաջին անգամ աշխատանքի է ընդունել մարդանման ռոբոտի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրա գլխավոր պարտականությունն է հաճախորդին իր խնդրանքի դեպքում ուղեկցել դեպի բանկոմատները, արտասահմանյան արժույթի փոխանակման սարքերը կամ նրան ցույց տալ բանկի ստորաբաժանման այլ հնարավորությունները:
The Bank of Tokyo- Mitsubishi UFJ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Տոկիոյում իր երկու մասնաճյուղերում ընդգրկում է NAO անունով կիբեռնետիկ անդրոիդների:
58 սանտիմետր հասակով և 5,4 կիլոգրամ քաշով այս մարդանման ռոբոտները ստեղծել է SoftBank տեղեկատվական տեխնոլոգիաների ճապոնական կորպորացիայի մաս կազմող ֆրանսիական ընկերությունը:
NAO-ն հեշտությամբ տեղաշարժվում է և ժեստեր է անում մանիպուլյատորների օգնությամբ: Տեսախցիկների և ձայնային սենսորների օգնությամբ նրանք արձագանքում են այցելուներին, մոտենում նրանց, պատասխանում հարցերի և կարող են ոչ բարդ զրույց ունենալ 14 լեզվով: