Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում խորովածանոցում աշխատող 21-ամյա ադրբեջանցի միգրանտը դանակի 12 հարվածով գազանաբար սպանել է 18-ամյա ուսանողուհուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Դոստուպ» լրատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 2-ի գիշերը ուսանողական հանրակացարանում: Երեկոյան ադրբեջանցին հյուր է գնացել Բաշկորտոստանից եկած ուսանողուհուն, ում հետ ընկերություն էր անում: Հարաբերությունները պարզելիս առաջացած վիճաբանության ժամանակ երիտասարդը խոհանոցային դանակով 12 հարված է հասցրել աղջկա կրծքին ու որովայնին, որոնցից աղջիկը տեղում մահացել է: Այդ գազանային արարքից հետո տղան ինքնակամ հանձնվել է տեղի ոստիկանությանը:
Չելյաբինսկի մարզի արդարադատության վարչության Զլատոուստի ավագ դատախազ Մարինա Գովերովսկայան ԶԼՄ-ներին հայտնել է, որ հարցաքննության ժամանակ տղան խոսոտավանել է սպանությունը և հայտնել, որ հանցագործությունը կատարել է խանդի հողի վրա: Ադրբեջանցուն մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում: