Վայոմինգ նահանգի Շայեն քաղաքի հիվանդանոցում ձերբակալել են հոգեկան շեղումներով տղամարդու, ով սպառնացել էր մեկնել Վաշինգտոն և Բարաք Օբամայի հետ միասին պայթեցնել Սպիտակ տունը: Այս մասին հայտնել է «Комсомольская правда»-ն:
Ինչպես պարզվել է՝ «ահաբեկիչը» բուժում էր անցնում հոգեկան խանգարումների բաժանմունքում: Նա զանգահարել էր 911 ծառայություն և պատմել փրկարարներին իր մտադրության մասին:
Ինչպես գրում է Casper Star-Tribune թերթը, տղամարդուն անմիջապես ձերբակալեցին: