Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերիի քննադատությանը: Վերջինս քննադատել էր Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը Գվարդիոլայի տակտիկական սխեման: Մյունխենցիների հիմնական կազմում միասին դաշտ էին դուրս եկել Բաստիան Շվայնշտայգերը և Խաբի Ալոնսոն: Բեկենաբուերի կարծիքով՝ այս ֆուտբոլիստները միմյանց հետ բավարար չեն խաղում, ինչի արդյունքում հակագրոհների ժամանակ մյունխենցիները խոցելի էին:
«Գնդակը միշտ էլ ավելի արագ է, քան աշխարհի ամենաարագ ֆուտբոլիտը: Եթե ես փոխեմ խաղացողներին, և նրանք խաղան մոտոցիկլներով, ապա կկարողանանք վերահսկել մրցակցի հակագրոհները», -Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում մյունխենցիները պարտվել են 1:4 հաշվով: