Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որից առաջ, միջոցառման բացման խոսքով հանդես է եկ ել Հոլոքոստի կենտրոնի բարեկամների միության նախագահ և երկար տարիներ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Օդ Այնար Դոերումը:
Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի կենտրոնի ավագ գիտաշխատող Անտոն Ուայս Ուենդտը: